Սիրիան «Հըզբոլլահ»-ին առնչվող անձանց մեղադրել է Հոմսի նավթավերամշակման գործարանում դիվերսիա նախապատրաստելու մեջ

Հեզբոլլահ21:20 | նոյեմբերի 3, 2026Սիրիան «Հըզբոլլահ»-ին առնչվող անձանց մեղադրել է Հոմսի նավթավերամշակման գործարանում դիվերսիա նախապատրաստելու մեջ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Սիրիայի անվտանգության ուժերը կանխել են Հոմսի նավթավերամշակման գործարանում դիվերսիայի փորձը, որին, իշխանությունների պնդմամբ, առնչություն ունեն լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ «կապված անձինք», հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը հղում անելով երկրի ուժային կառույցներին։
Նրանց պնդմամբ՝ հետախուզության և անվտանգության ծառայությունների աշխատակիցները կասեցրել են ահաբեկչության նախապատրաստումը, ձերբակալել ենթադրյալ խմբավորման երկու անդամի և առգրավել հարձակման համար նախատեսված պայթուցիկ նյութերը։
Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող Հոմսի նավթավերամշակման գործարանը երկրում այս տեսակի միակ գործող ձեռնարկությունն է։ Մյուս գործարանը, որը գտնվում է ծովափնյա Բանիաս քաղաքում, տեխնիկական սպասարկում է անցնում։
Իշխանությունների հայտարարությունը հնչել է Սիրիայի տարբեր շրջաններում նավթամուղերի և գազատարների դեմ մի շարք դիվերսիաների ֆոնին։ Ավելի վաղ Դամասկոսը միաժամանակ հայտնել էր «Հըզբոլլահի» հետ ենթադրաբար առնչություն ունեցող խմբավորումների վերացման մասին։ Շարժումը հերքել էր այդ մեղադրանքները։
<!—>
Հասանելի է
[—>русский
Կազմակերպություն
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
