Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան ամբողջությամբ վճարում է Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումների համար

Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան ամբողջությամբ վճարում է Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումների համար

Դոնալդ Թրամփ20:03 | նոյեմբերի 3, 2026Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան ամբողջությամբ վճարում է Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումների համար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան ամբողջությամբ վճարում է Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումների համար<!—>

]—>

ԱՄՆ-ը շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային, սակայն այժմ դրա արժեքն ամբողջությամբ վճարում են եվրոպացի դաշնակիցները, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես շարունակում եմ զենք մատակարարել Ուկրաինային։ Դա անում եմ Եվրամիության միջոցով, բայց նրանք մեզ ամեն ինչի համար ամբողջությամբ վճարում են»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը միաժամանակ կրկին քննադատել է իր նախորդին՝ Ջո Բայդենին, Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար։

Ըստ Թրամփի՝ նախորդ վարչակազմի օրոք ԱՄՆ-ն Ուկրաինային անհատույց 350 միլիարդ դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա է փոխանցել։ Նա հայտարարել է, որ եվրոպական երկրները պատրաստ կլինեին վճարել այդ մատակարարումների համար, եթե Բայդենը դա պահանջեր նրանցից։

Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Վաշինգտոնը սկսել է ձգտել նրան, որ եվրոպացի դաշնակիցները վճարեն Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան սպառազինության համար։ Գործող սխեմայի շրջանակում ՆԱՏՕ-ի երկրները զենք են գնում ԱՄՆ-ից, ապա այն փոխանցում Կիևին։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ Թրամփ

Կազմակերպություն

Եվրոպական միություն

Թեմա

ՔաղաքականությունՈւկրաինայի պատերազմ

Տեղադրություն

Ուկրաինա

Աղբյուրը՝ NEWS.am