Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց

Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց

Ֆրիդրիխ Մերց20:19 | նոյեմբերի 3, 2026Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց<!—>

]—>

Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հրավիրի Մայամիում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովին, և հանդիպմանը քննարկվի Ուկրաինայի հարցը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է ներկա լինի բանակցությունների սեղանի շուրջ։ Դրա մասին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Բեռլինում Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է «Европейская правда»-ն։

Ըստ Մերցի՝ գագաթնաժողովի մասնակիցներին հրավիրելու որոշումն ընդունում է հյուրընկալող կողմը։ Սակայն եթե Վաշինգտոնը մտադիր է Ռուսաստանի առաջնորդի հետ քննարկել ուկրաինական հարցը, Կիևը պետք է մասնակցի այդ խոսակցությանը։

«Անթույլատրելի է, որ այլ երկրներ որոշեն Ուկրաինայի ճակատագիրը՝ առանց բուն Ուկրաինայի մասնակցության։ Իսկ եթե Ուկրաինան լինի բանակցությունների սեղանի շուրջ, ուրեմն Եվրոպան ևս այնտեղ կլինի»,- ընդգծել է կանցլերը։

Մերցը հայտնել է, որ եվրոպական երկրներն արդեն քննարկում են գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Նա կոչ է արել բաց չթողնել պատերազմի դիվանագիտական կարգավորման հնարավորությունները և հայտարարել, որ Եվրոպան ցանկանում է և պետք է մասնակցի խաղաղ բանակցություններին, քանի որ առանց նրա անհնար է լուծել առանցքային հարցերը։

Կանցլերը հաստատել է նաև, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային։ Մասնավորապես, նա հիշատակել է հակաօդային պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում լրացուցիչ օգնություն տրամադրելու վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Ֆրիդրիխ ՄերցՎլադիմիր ՊուտինՎլադիմիր Զելենսկի

Թեմա

Քաղաքականություն

Պատմություն

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ

Աղբյուրը՝ NEWS.am