Ռուսաստանի վերջին որոշումը խնդիրներ չի ստեղծի Հայաստանից մեկնած միգրանտների համար․ Գալստյան

Հայաստան14:51 | նոյեմբերի 3, 2026Ռուսաստանի վերջին որոշումը խնդիրներ չի ստեղծի Հայաստանից մեկնած միգրանտների համար․ Գալստյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ռուսաստանի իշխանությունների որոշման առնչությամբ ես որևէ խնդիր չեմ տեսնում այդ երկրում աշխատող հայ միգրանտների համար։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ արգելքը վերաբերում է Ռուսաստանից 12 հազար դոլարին կամ 4-5 մլն դրամին համարժեք գումար դուրս բերելուն։ Նա պարզաբանեց, որ սովորաբար աշխատանքային միգրանտները տարվա ընթացքում իրենց վաստակածի մի մասը Հայաստան են ուղարկում փոխանցումների միջոցով։ «Այն գումարը, որը նրանք տարեվերջին իրենց հետ բերում են Հայաստան, 4-5 մլն դրամից պակաս է լինում»,- նշեց Գալստյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելել է ֆիզիկական անձանց 1 մլն ռուբլին գերազանցող կանխիկ գումար դուրս բերել ԵԱՏՄ երկրներ։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
ՏնտեսությունԱշխատանքային միգրացիա
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
