Այլընտրանքային կարծիք ունենալու իրավունքը և արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը կալանավորված են․ Էլինար Վարդանյան.

Այլընտրանքային կարծիք ունենալու իրավունքը և արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը կալանավորված են․ Էլինար Վարդանյան.

Հայաստան14:25 | նոյեմբերի 3, 2026Այլընտրանքային կարծիք ունենալու իրավունքը և արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը կալանավորված են․ Էլինար Վարդանյան.
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Այլընտրանքային կարծիք ունենալու իրավունքը և արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը կալանավորված են․ Էլինար Վարդանյան.<!—>

]—>

Հայաստանում կալանավորված են ոչ միայն կոնկրետ մարդիկ՝ քաղաքական գործիչներ ու հոգևորականներ, այլև այլընտրանքային կարծիք ունենալու իրավունքն ու արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը։ Այս մասին «Կալանավորված Հայաստան» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարել է նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով՝ կալանավորումը չի կարող օգտագործվել քաղաքական ընդդիմախոսներին և այլախոհներին վախեցնելու համար, մինչդեռ Հայաստանում, նրա գնահատմամբ, տեղի է ունենում ճիշտ հակառակը։

Նրա խոսքով՝ երբ կալանավորումները համընկնում են ընտրությունների կամ այլ քաղաքական գործընթացների հետ, հասարակությունն իրավունք ունի կասկածի տակ դնելու արդարադատության օբյեկտիվությունը։

Վարդանյանը հավելել է, որ երբ պետությունը սկսում է քննադատությունն ու ընդդիմությունն ընկալել որպես թշնամիներ, դա խարխլում է ժողովրդավարության հիմքերը։ Նախկին պատգամավորի խոսքով՝ քաղբանտարկյալների ցուցակներում տասնյակ մարդիկ են ընդգրկված, որոնց նույնիսկ հաշվելն է դժվար։

Ազատությունից զրկված բոլոր հայրենակիցները՝ լինեն Հայաստանի բանտերում, թե Բաքվում, պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ Հայաստանը պետք է ազատ լինի, ընդգծել է Վարդանյանը։

Հասանելի է

русский

Տեղադրություն

Հայաստան

Անձ

Էլինար Վարդանյան

Թեմա

Մարդու իրավունքներՔաղբանտարկյալներՔաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am