Արաբկիրում վնասել են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը

Արաբկիր11:45 | նոյեմբերի 3, 2026Արաբկիրում վնասել են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 2-ին կոտրել են Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցում Ռուբեն Միրոյանի անվան դպրոցի հարևանությամբ տեղադրված խաչքարի վրայի Հիսուսի քանդակը, հաղորդում է Shamshyan.com—ը։
Խաչքարը տեղադրվել է 2007 թվականին Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի մտահաղացմամբ ու հովանավորությամբ և այն նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին։
Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ այս խաչքարի նկատմամբ վանդալիզմ է իրականացվում։
Հիշեցնենք, որ 2022–ի օգոստոսի 29–ին ևս Երևանում անհայտ անձը կամ անձինք վանդալիզմ էին իրականացրել: Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ տեղադրված Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում կոտրել էին Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը:
Տեղադրություն
Թեմա
Մշակութային ժառանգությունՊատահարներՎանդալիզմ
Աղբյուրը՝ NEWS.am
