«Հրապարակ»․ Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են

«Հրապարակ»․ Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են

Կոռուպցիա08:38 | նոյեմբերի 3, 2026«Հրապարակ»․ Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Հրապարակ»․ Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են<!—>

]—>

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտնեց, թե բացահայտել է Երեւանի քաղաքապետանի ենթակայությամբ գործող մի շարք հիմնարկների աշխատակիցների մասնակցությամբ կաշառք տալու եւ ստանալու դեպքեր, 10 անձ ձերբակալվել է։

Կոմիտեի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ խոսքը 100-5000 դոլար գումարի մասին է։ Մեր տեղեկություններով, այս ձերբակալությունները բուռն վրդովմունք են առաջացրել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերի ստորին էշելոններում:

Այստեղ վրդովված են, որ քաղաքապետարանի ամենաբարձր օղակներում հարյուրապատիկ ավելի մեծ գումարներ են վերցնում շինթույլտվությունների, ավարտական ակտերի եւ տարբեր այլ գործարքների համար, մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեն ընկել է մանր ձկների հետեւից։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Թեմա

ԿոռուպցիաՁերբակալությունՔաղաքականություն

Տեղադրություն

Երևան

Կազմակերպություն

Երևանի քաղաքապետարան

Աղբյուրը՝ NEWS.am