ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի շրջանում խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք

ԱԹՍ-ներ08:32 | նոյեմբերի 3, 2026ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի շրջանում խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ուժերը Հորմուզի նեղուցից արևելք որսացել և ոչնչացրել են ամերիկյան MQ-9 հետախուզահարվածային անօդաչու թռչող սարք, հաղորդում է Fars գործակալությունը։
ԻՀՊԿ-ն պնդում է, որ անօդաչուն խոցվել է օդատիեզերական պաշտպանության նոր, ժամանակակից համակարգի միջոցով։
Միաժամանակ նշվում է, որ սա արդեն իրանական կողմի ոչնչացրած՝ MQ-9 տիպի 55-րդ ամերիկյան անօդաչու թռչող սարքն է։
ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ իր ուժերը Հորմուզի նեղուցում՝ Քեշմ կղզուց հարավ, որսացել են ամերիկյան երկու MQM-170 հետախուզական անօդաչու թռչող սարք։
Կորպուսի տվյալներով՝ այս վերջին միջադեպը հաշվի առնելով՝ իր կողմից զավթված ամերիկյան այս տիպի անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը հասել է չորսի։
Հասանելի է
Օբյեկտ
Թեմա
Կազմակերպություն
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
