Փոխրհաձգություն ադրբեջանա-իրանական սահմանին

Ադրբեջան17:26 | նոյեմբերի 2, 2026Փոխրհաձգություն ադրբեջանա-իրանական սահմանին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Փոխրհաձգություն ադրբեջանա-իրանական սահմանին<!—>

]—>

Սահմանապահ զորքերի «Գյոյթեփե» ուղեկալի վերակարգը օրինախախտների տեղաշարժ է նկատել Իրանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ուղեկալն անհապաղ տագնապով ոտքի է հանվել, տարածքը շրջափակվել է, անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել սահմանի խախտումը կանխելու համար։

Խախտողներին հրամայվել է կանգ առնել։ Սկսվել է նրանց հետապնդումը, որի ընթացքում նախազգուշական կրակոցներ են օդ արձակվել։ Նրանցից մեկը, չենթարկվելով հրամանին, զինված դիմադրություն է ցույց տվել և կրակ բացել՝ վտանգ ստեղծելով ծառայողների կյանքի համար։

Նշված անձին ձերբակալելու նպատակով զենք է կիրառվել, ինչի արդյունքում նա վնասազերծվել է։ Տեղի ունեցածի մասին իրանական կողմը տեղեկացվել է։ Հարուցվել է քրեական գործ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

ԱդրբեջանԻրան

Թեմա

Սահմանային անվտանգությունՊատահարներ

Աղբյուրը՝ NEWS.am