Ռուսաստանը ողջունում է Մեքքայի դաշնագրի երկրների հետ Իրանի հանդիպումը

Ռուսաստանը ողջունում է Մեքքայի դաշնագրի երկրների հետ Իրանի հանդիպումը

Դոնալդ Թրամփ16:35 | նոյեմբերի 2, 2026Ռուսաստանը ողջունում է Մեքքայի դաշնագրի երկրների հետ Իրանի հանդիպումը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ռուսաստանը ողջունում է Մեքքայի դաշնագրի երկրների հետ Իրանի հանդիպումը<!—>

]—>

Ռուսաստանը ողջունում է հոկտեմբերի 26-ին Թեհրանում Իրանի ղեկավարության և Մեքքայի դաշնագրի մասնակից երկրների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

«Ողջունում ենք հոկտեմբերի 26-ին Թեհրանում իրանական կողմի և այսպես կոչված Մեքքայի դաշնագրի մասնակիցների միջև բարձր մակարդակի հանդիպման անցկացումը։ Հարևանների միջև կառուցողական երկխոսությունը, փոխադարձ վստահության վերականգնումը, անվտանգության շահերի փոխադարձ հարգումը չափազանց կարևոր են։ Հենց այս մոտեցումն է ընկած Պարսից ծոցի գոտում հավաքական անվտանգության ապահովման ռուսական հայեցակարգի հիմքում, որը կոչված է նպաստելու ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում անվտանգության անբաժանելի ճարտարապետության ձևավորմանը՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության»,– նշել է դիվանագետը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ Թրամփ

Տեղադրություն

Իրան

Թեմա

ՔաղաքականությունԻրան-ամերիկյան հարաբերություններ

Աղբյուրը՝ NEWS.am