Հայկական 130-ամյա գաղտնիք Թուրքիայի սրտում. մի դպրոցի պատմություն

Հայկական 130-ամյա գաղտնիք Թուրքիայի սրտում. մի դպրոցի պատմություն

Մշակութային ժառանգություն12:16 | նոյեմբերի 2, 2026Հայկական 130-ամյա գաղտնիք Թուրքիայի սրտում. մի դպրոցի պատմություն
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հայկական 130-ամյա գաղտնիք Թուրքիայի սրտում. մի դպրոցի պատմություն<!—>

]—>

Կոնիայի պատմության փոշոտ էջերից գտնված մի սեւ ու սպիտակ լուսանկար լույս է սփռում քաղաքի 130 տարի առաջ գործած կրթական հայտնի հաստատության վրա։ Այսպիսին տողերով է սկսել իր հրապարակումը Կոնիայի տեղական Yeni Meram կայքի խմբագիր Շերիֆե Քայան։

Հրապարակման մեջ նշվում է, որ Մարաշում ծնված, ԱՄՆ–ում կրթություն ստացած հայ մանկավարժ Հարություն Ջենանյանը, տեսնելով տարածաշրջանում հայերի կրթական կարիքները, 1892 թվականին Կոնիայում բացում է Ջենանյան հայկական դպրոցը (ինստիտուտ)։ Դպրոցի բացման համար գումար է հավաքում ԱՄՆ–ի իր մտերիմներից։

«Կարճ ժամանակում Ջենանյան դպրոցը վերածվեց քաղաքի ամենահայտնի կրթօջախներից մեկը։ Այն ոչ միայն դպրոց էր, այլ Կոնիայի բազմամշակութային կյանքի ամենակարեւոր վկաներից մեկը»,–նշել է խմբագիրը։

Նշենք, որ Հարություն Ջենանյանի մահից հետո դպրոցի ղեկավարումն ստանձնեց նրա գործընկեր Արմենակ Հայկազյանը, ով նահատակվեց Հայոց ցեղասպանության ժամանակ։

Ի հիշատակ Ցեղասպանության ժամանակ նահատակված Արմենակ Հայկազյանի, 1955 թվականին Բեյրութում հիմնադրվեց Հայկազյան համալսարանը։

Թեմա

Մշակութային ժառանգությունԿրթությունՊատմություն

Տեղադրություն

Թուրքիա

Աղբյուրը՝ NEWS.am