Նավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարից

Նավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարից

Բրենթ11:27 | նոյեմբերի 2, 2026Նավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարից
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Նավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարից<!—>

]—>

Երկուշաբթի առավոտյան նավթի գները կտրուկ նվազում են՝ Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտի վերաբերյալ նոր հույսերի ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 109,77 դոլար, ինչը 3,66 դոլարով (3,23%) ցածր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման գնից։ Անցած ուրբաթ դրանք թանկացել էին 2,63 դոլարով (2,2%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 113,43 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 3,61 դոլարով (3,47%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 100,51 դոլարի։ Նախորդ նստաշրջանում դրանց գինն աճել էր 2,12 դոլարով (2,1%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 104,12 դոլարի։

Հոկտեմբերին Brent տեսակի նավթը թանկացել է 13,6%-ով, իսկ WTI տեսակը՝ 15,2%-ով։

Հասանելի է

русский

Օբյեկտ

ԲրենթWTI

Թեմա

ՏնտեսությունՆավթի գներ

Աղբյուրը՝ NEWS.am