Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Վարդանյան

Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Վարդանյան

Քրիստինե Վարդանյան11:00 | նոյեմբերի 2, 2026Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Վարդանյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Վարդանյան<!—>

]—>

Մի կողմից ասում են՝ ընդդիմությունը չունի որևէ ազդեցություն ու դերակատարություն, մյուս կողմից ասում են՝ քանի որ մեզ հետ համաձայն չեն, որ իրար հետ Ալիևի սահմանադրություն ընդունենք, ստիպված էլի մեր քաղաքացիներին որպես զենք պետք է օգտագործենք, ստիպենք, հավաքենք բերենք ընդդիմության վրա, որ ճնշենք ու ստիպենք՝ հա ասեն: Այս մասին Facebook—ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստնիե Վարդանյանը։

«Իրականում Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից»,– հավելել է նա։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ հանձնաժողովների նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Եթե պարզվի, որ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության ընդունման հետագա գործընթացը և դեմ է արտահայտվում, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական խաղաղությանը։ Այդ դեպքում միանշանակ հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե հանրային այդ տրամադրությունը լինի»։

Անձ

Քրիստինե ՎարդանյանՆիկոլ Փաշինյան

Թեմա

ԸնդդիմությունՔաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am