«Երազանքի աշխատանք». ստարտափը 20 դոլար է առաջարկում ռոբոտ-շներին զբոսանքի տանելու համար

Արհեստական բանականություն05:47 | նոյեմբերի 2, 2026«Երազանքի աշխատանք». ստարտափը 20 դոլար է առաջարկում ռոբոտ-շներին զբոսանքի տանելու համար
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Սան Ֆրանցիսկոյում գործող Dimensional ստարտափն առաջարկել է 20 դոլար վճարել մարդկանց, որոնք պատրաստ են չորսից վեց ժամ հանրային վայրերում զբոսանքի տանել ռոբոտ-շներին։ Ընկերությունն այս զբոսանքներն օգտագործում է տվյալներ հավաքելու և արհեստական բանականության միջոցով ռոբոտների կառավարումը կատարելագործելու համար, հայտնում է UPI-ն։
Facebook-ի Bay Area Jobs խմբում հրապարակված և հետագայում հեռացված հայտարարության մեջ նշվում էր, որ թեկնածուները պետք է կարողանան անվտանգ վարվել մոտ 15 կգ կշռող սարքավորումների հետ։ Եթե զբոսանքի ընթացքում ռոբոտը խափանվի, աշխատակիցը ստիպված կլինի ինքնուրույն այն հետ տանել ընկերության գրասենյակ, որը գտնվում է Դոգփաչ թաղամասում։
Dimensional-ի հիմնադիր Սթեշ Պոմիխտերը The New York Times-ին պատմել է, որ ընկերությունը մշակում է բաց կոդով օպերացիոն համակարգ, որը ռոբոտներին հնարավորություն կտա ծանր ֆիզիկական աշխատանք կատարել։ Սակայն առաջին փորձարկումները ցույց են տվել, որ արհեստական բանականության համակարգերը ռոբոտացված սարքերի կառավարման հարցում առայժմ զիջում են մարդկանց։
«Շներին զբոսանքի տանելու փորձի ընթացքում մենք պարզեցինք, որ ԱԲ գործակալները դեռ շատ վատ են կառավարում սարքավորումները։ Եվ մարդը դեռ պետք է մասնակցի այդ գործընթացին», — հայտարարել է Պոմիխտերը։
Փորձի համար Dimensional-ը ռոբոտ-շներ է գնել չինական Unitree ընկերությունից։ Յուրաքանչյուր սարքը ստարտափի համար արժեցել է մոտ 2 հազար դոլար։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Արհեստական բանականությունԱշխատանքՌոբոտատեխնիկա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
