Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու

Հանցագործություն19:10 | նոյեմբերի 1, 2026Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Վրաստանի Բաթում քաղաքում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, որը Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ միջազգային հետախուզման մեջ էր։ Թուրքիայի իրավապահ մարմինները նրան հետախուզում էին 12 տարեկանից բարձր երեխայի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում սեռական բռնություն գործադրելու մեղադրանքով, հաղորդում է «Գրուզիա Online»-ը՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ-ին։
Գերատեսչության տվյալներով, Աջարիայի քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները քննչական միջոցառումների ընթացքում պարզել են տղամարդու գտնվելու վայրը և ձերբակալել նրան։
Ներկայում ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը։
Թուրքիան պահանջում է նրա արտահանձնումը՝ հետագա քրեական հետապնդման համար։
Հասանելի է
Թեմա
ՀանցագործությունԱրտահանձնումԱնչափահասների սեռական բռնությունՀետախուզվող
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
