Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն․ «Հետք»

Հայաստան13:14 | նոյեմբերի 1, 2026Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն․ «Հետք»
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Եթե ձեր հարազատի մահվանից անցել է երեք տարի, և դուք տեղյակ չեք եղել, որ նա ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ, ապա այդ հաշվում առկա դրամական միջոցները հավանական է, որ փոխանցվել են պետբյուջե։ Դուք կարող եք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում որոնել ձեր հարազատի անունով դատական գործը և դրա մասին իմանալու պահից եռամսյա ժամկետում բողոքարկել Վերաքննիչ դատարան։ Այս մասին գրել է «Հետք»-ը։
«2019 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս, զոհվել է 22-ամյա փրկարար Սամվել Դևելյանը։ Նրա մահից հետո ժառանգության ձևակերպման ընթացքում ծնողներն իմացել են, որ Սամվելն ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ։
Ընտանիքը կարծել է, թե կենսաթոշակային հաշվի մնացորդը ժառանգելու համար ցանկացած ժամանակ կարող են դիմել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»։ Նրանք տեղյակ չեն եղել, որ օրենքով սահմանված ժամկետներ կան, և որ դրանք լրանալուց հետո Ֆինանսների նախարարությունը կարող է դիմել դատարան՝ Սամվելի կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու և հաշվում առկա միջոցները պետբյուջե փոխանցելու պահանջով։
19-ամյա Լյոնիկ Հերքոյանն էլ մահացել է մոտոցիկլետով վթարի հետևանքով։ Նա գրանցված աշխատող է եղել և ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ։ Մահից հետո հարազատները չեն իմացել հաշվի առկայության մասին, որպեսզի դիմեին «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»՝ ժառանգությունը ձևակերպելու համար։ Օրենքով սահմանված 3 տարին լրանալուց հետո Դեպոզիտարիան այդ մասին տեղեկացրել է Ֆինանսների նախարարությանը։ Վերջինս էլ, հիմնվելով այդ փաստի վրա, դիմել է դատարան՝ մահացածի կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու և հաշվի միջոցները պետական բյուջե փոխանցելու պահանջով»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Տեղադրություն
Կազմակերպություն
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա
Թեմա
ՏնտեսությունԿենսաթոշակներՊետական բյուջե
Աղբյուրը՝ NEWS.am
