Տոկիոյի մետրոն 34 տարվա ընթացքում առաջին անգամ կբարձրացնի երթևեկության ուղեվարձը

Տոկիոյի մետրոն 34 տարվա ընթացքում առաջին անգամ կբարձրացնի երթևեկության ուղեվարձը

Տնտեսություն11:05 | հոկտեմբերի 31, 2026Տոկիոյի մետրոն 34 տարվա ընթացքում առաջին անգամ կբարձրացնի երթևեկության ուղեվարձը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Տոկիոյի մետրոն 34 տարվա ընթացքում առաջին անգամ կբարձրացնի երթևեկության ուղեվարձը<!—>

]—>

Տոկիոյի մետրոպոլիտենը ծրագրում է 2029 թվականի մարտից բարձրացնել ուղեվարձը։ Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է Tokyo Metro ընկերությունը, հայտնում է «Յոմիուրի» պարբերականը։

1995 թվականից ի վեր սակագների առաջին լիարժեք վերանայումը կդառնա մետրոպոլիտենի մասնավորեցումից ի վեր նմանատիպ առաջին թանկացումը՝ չհաշված սպառման հարկի բարձրացմամբ և կայարանների մատչելիության ապահովման հատուկ տուրքի ներդրմամբ պայմանավորված ճշգրտումները։

Թանկացման հստակ չափը դեռևս որոշված չէ։ Ընկերության ֆինանսական վարչության տնօրեն Կանա Սակատայի խոսքով՝ այս որոշման վրա ազդել է գնաճը, մասնավորապես՝ նյութերի, էլեկտրաէներգիայի և աշխատանքի վարձատրության ծախսերի աճը։

«Մենք ակտիվորեն ներդրումներ կկատարենք սարքավորումների և ենթակառուցվածքների ոլորտում՝ ուղևորների համար հարմարավետությունն ու անվտանգությունը բարձրացնելու նպատակով»,- հայտարարել է Սակատան՝ ընկերության ֆինանսական արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Սակագների բարձրացումից ստացված լրացուցիչ եկամուտները նախատեսվում է ուղղել ենթակառուցվածքների արդիականացմանը, անվտանգության մակարդակի բարձրացմանն ու սպասարկման որակի բարելավմանը։

Tokyo Metro-ն Ճապոնիայի միակ երկաթուղային ընկերությունը չէ, որը վերանայում է ուղեվարձը։ Ողջ երկրում փոխադրողները բախվում են էլեկտրաէներգիայի, գծերի և սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության ծախսերի աճին։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՏնտեսությունԳների աճՏրանսպորտ

Տեղադրություն

Տոկիո

Աղբյուրը՝ NEWS.am