ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք

ՀՕՊ22:46 | հոկտեմբերի 30, 2026ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելի հարավում գտնվող իսրայելական ավիաբազաներում վայրէջք է կատարել ավելի քան 10 ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Ռազմական տեխնիկայի տեղափոխումների մասին հայտնում է The Times of Israel-ը։
Վերջին բեռնափոխադրող չվերթների մեծ մասն իրականացրած ինքնաթիռները մեկնել են Թեքսաս նահանգի Էլ Պասո քաղաքում գտնվող Բիգս ռազմական օդանավակայանից։ Ըստ տվյալների՝ ինքնաթիռներն ուղևորվել են երկրի հարավում գտնվող՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի Նևաթիմ և Օվդա ավիաբազաներ։
Վերջին օրերին նաև մի շարք այլ չվերթներ են իրականացվել՝ ամերիկյան ռազմական բեռներ հասցնելու Մերձավոր Արևելքի այլ երկրներում, դրանց թվում՝ Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Կատարում և Քուվեյթում տեղակայված ԱՄՆ բազաներ։
Հայտնի չէ, թե ինչ բեռ են տեղափոխել տրանսպորտային ինքնաթիռները, սակայն ենթադրվում է, որ այն կապված է տարածաշրջանում իր հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու ԱՄՆ ջանքերի հետ՝ Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր նոր փուլի նախաշեմին։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՀՕՊՌազմականԻրան-ամերիկյան հարաբերություններ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
