Աֆղանստանում կտրուկ աճել է ափիոնի արտադրությունը

Աֆղանստան22:28 | հոկտեմբերի 30, 2026Աֆղանստանում կտրուկ աճել է ափիոնի արտադրությունը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Աֆղանստանում կտրուկ աճել է ափիոնի արտադրությունը<!—>

]—>

Ըստ Վիեննայում ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի նոր զեկույցի՝ 2025 թվականից ի վեր Աֆղանստանում ափիոնի արտադրության ծավալն աճել է 400%-ով․ 2026 թվականին ափիոնային կակաչով ցանվել է 43 հազար հեկտար, մինչդեռ մեկ տարի առաջ՝ ընդամենը 10 հազար հեկտար։ Փաստացի արտադրված ափիոնի ծավալը նախորդ տարվա 300 տոննայից այս տարի հասել է 1500 տոննայի։

2022 թվականին Աֆղանստանում կրկին իշխանության եկած իսլամիստական արմատական «Թալիբան» շարժումն արգելեց ափիոնի արտադրությունը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, չնայած աճին՝ այժմ կակաչի ցանքատարածությունները, թալիբների սահմանած արգելքից առաջ եղած 200 հազար հեկտարի համեմատ, միևնույն է, շատ ավելի փոքր են։

Մինչդեռ ափիոնի առևտրով զբաղվող միջնորդների եկամուտները հասնում են 525 միլիոն եվրոյի և մոտավորապես համապատասխանում են թալիբների կողմից ափիոնի արգելքի սահմանումից առաջ եղած մակարդակին, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Աֆղանստան

Թեմա

Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն

Կազմակերպություն

Թալիբան

Աղբյուրը՝ NEWS.am