Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ

Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ

Հանցագործություն22:13 | հոկտեմբերի 30, 2026Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ<!—>

]—>

Քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին՝ ժամը 21․30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում հայտնաբերել, զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել 56-ամյա և 27-ամյա երկու տղամարդկանց՝ վերջինիս կողմից շահագործվող մեքենայով հանդերձ, որի ակնհայտ տեսանելի հատվածում «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ ու փամփշտատուփեր կային։

Ժամը 23-ին հայտնաբերվել, նույն կասկածանքով ձերբակալվել և մարզային վարչություն է տեղափոխվել նաև 42-ամյա մի տղամարդ։ Պարզվել է, որ նա նաև խախտել էր վարչական հսկողություն խափանման միջոցը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

Թեմա

ՀանցագործությունՁերբակալությունԶենք

Կազմակերպություն

Քրեական ոստիկանություն

Տեղադրություն

Կոտայք

Աղբյուրը՝ NEWS.am