Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը

Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը

Հայաստան20:41 | հոկտեմբերի 30, 2026Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը<!—>

]—>

Հայաստանն ընդգրկվել է սովի ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում։ Դրա մասին վկայում են 2026 թվականի Սովի համաշխարհային ինդեքսի տվյալները։

Հայաստանի ինդեքսը 5 միավորից ցածր է։

Նման ցուցանիշներ են արձանագրվել 24 երկրում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում և այլ երկրներում։

Ադրբեջանում սովի ինդեքսն այդ ցուցանիշից բարձր է և կազմում է 5,5 միավոր։

Ըստ հետազոտության՝ Հայաստանում թերսնվողների մասնաբաժինը կազմում է բնակչության 2,5%-ից պակասը, քաշի պակաս է նկատվում երեխաների 6,2%-ի շրջանում, աճի հետամնացություն՝ երեխաների 2,9%-ի շրջանում, իսկ մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը կազմում է 1%։

Ամենավատ ցուցանիշներն ունեն Սոմալին, Սուդանը, Բուրունդին, Հարավային Սուդանը և Եմենը։

Վարկանիշում ընդգրկվել է 122 երկիր։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Հայաստան

Աղբյուրը՝ NEWS.am