Ուկրաինան վերսկսել է հարձակումները մեր նավթավերամշակման գործարանների վրա. Ռուսաստանի փոխվարչապետ

Ավիահարված18:50 | հոկտեմբերի 30, 2026Ուկրաինան վերսկսել է հարձակումները մեր նավթավերամշակման գործարանների վրա. Ռուսաստանի փոխվարչապետ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Կիևը վերսկսել է հարվածները նավթավերամշակման գործարաններին, հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Որոշ ժամանակ դադար ունեինք։ Իսկ այսօր հարձակումները <…> վերսկսվել են, և մեր ձեռնարկությունները պաշտպանության ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում»,- նշել է նա, հաղորդում է РИА Новости-ն։
Հարվածների թիրախ են դարձել նավթավերամշակման երեք գործարան, որոնցից մեկը փոքր վնասներ է կրել, ինչպես նաև գազաքիմիական համալիրը։ Ընդհանուր առմամբ, ՀՕՊ ուժերն արդյունավետ են գործել, հավելել է Նովակը։
Այսօր ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին:
Հասանելի է
Թեմա
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
