Հացն ու տեսարանը բռնության զուգորդմամբ սեփական տռփանքին հագուրդ տալով՝ կայսրեր են տապալվել. Դուք էլ շանս չունեք. «Ժառանգություն»

Հայաստան16:10 | հոկտեմբերի 30, 2026Հացն ու տեսարանը բռնության զուգորդմամբ սեփական տռփանքին հագուրդ տալով՝ կայսրեր են տապալվել. Դուք էլ շանս չունեք. «Ժառանգություն»
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հացն ու տեսարանը բռնության զուգորդմամբ սեփական տռփանքին հագուրդ տալով՝ կայսրեր ու միապետեր են տապալվել: Դուք էլ շանս չունեք: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը։
«Ժառանգության» հայտարարության մեջ ասվում է. «Հռոմեացի երգիծաբան Դեցիմուս Յունիուս Յուվենալի «Հաց և տեսարան» (լատ.՝ panem et circenses) հայտնի ասույթի մոտիվը պատմական տարբեր ժամանակահատվածներում տարաբնույթ հեղափոխականների է գրավել, ուստի շատերն են օգտվել դրանից իրենց՝ իշխանության ղեկին մնալու այսրոպեական հաճույքներին հագուրդ տալու համար: Հայրենի իշխանությունից կառչած խմբակն էլ այս տեսանկյունից բացառություն չէ: Սակայն թե՛ հացը, թե՛ տեսարանը անսպառ աղբյուր չեն:
Օրեցօր ուրվագծվող՝ մեր երկրին սպառնացող մոտալուտ սոցիալական ճգնաժամը, Ադրբեջանի միակողմանի պահանջների հիման վրա սողացող հայրենատվության սպասվող հերթական արարները Հայաստանի իշխանություններից նոր ջանքեր են պահանջում: Վերջիններիս շարունակական ստերի, բռնության և անմեղսունակ անգործության արդյունքում սպառված իշխանական զինանոցում մնացած հեղափոխականների ասույթը նոր երանգավորումներ է ստանում՝ հայրենի բարձրագույն օրենսդիր մարմնում կազմակերպված կրկեսային գազանամարտերի տեսքով:
«Ժառանգություն» կուսակցությունը հայ ժողովրդի և միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրում երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպում ԱԺ իշխանական երկու փոխխոսնակների խուլիգանական պահվածքի, խորհրդարանի խոսնակի ցուցաբերած սադրիչ անգործության վրա, ինչպես նաև՝ իշխող խմբակի ղեկավարի (ով անհասկանալի ու քաղաքականապես չարդարացված պատճառներով դեռևս ՀՀ փաստացի ղեկավարն է)՝ բռնությունը որպես քաղաքական գործիք արդարացնելու պահվածքի նկատմամբ:
Իսկ վերջում՝ հացն ու տեսարանը բռնության զուգորդմամբ սեփական տռփանքին հագուրդ տալով՝ կայսրեր ու միապետեր են տապալվել: Դուք էլ շանս չունեք:
Տեղադրություն
Կազմակերպություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
