Կիմ Չեն Ընը կոչ է արել կտրուկ արագացնել արհեստական բանականությամբ անօդաչու սպառազինության զարգացումը

Արհեստական բանականություն11:28 | հոկտեմբերի 30, 2026Կիմ Չեն Ընը կոչ է արել կտրուկ արագացնել արհեստական բանականությամբ անօդաչու սպառազինության զարգացումը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել կտրուկ արագացնել անօդաչու սպառազինության առանցքային տեխնոլոգիաների զարգացումը, նման համակարգերում արհեստական բանականության ներդրումը և դրանց մարտական հնարավորությունների ընդլայնումը, հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
«Զարգացման այս միտումին համապատասխան՝ զինված ուժերի արդիականացման առաջնահերթ գլխավոր խնդիր պետք է համարել ոլորտի առանցքային տեխնոլոգիայի սրընթաց զարգացումը, անօդաչու սպառազինության համակարգերում արհեստական բանականության ներդրումը և դրանց՝ գործողություններ իրականացնելու կարողությունների բարձրացումը», — մեջբերել է գործակալությունը Կիմ Չեն Ընի խոսքերը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը համապատասխան հայտարարությունն արել է հինգշաբթի Փհենյանում բացված «Անօդաչու ավիացիոն տեխնիկայի զարգացում — 2026» ցուցահանդես այցելության ընթացքում։
Կիմ Չեն Ընը նշել է, որ անօդաչու սպառազինությունը դառնում է ժամանակակից պատերազմների վարման առաջատար միջոց, դրա կիրառման ոլորտը շարունակում է ընդլայնվել։ Նա անօդաչու սարքերի ոլորտում բացարձակ գերազանցության հասնելն անհրաժեշտ ընտրություն է անվանել ժամանակակից պատերազմի սկզբունքների փոփոխության պայմաններում։
Ինչպես հայտնել է ԿԿՀԳ-ն, Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև ներկայացրել է ազգային պաշտպանության զարգացման ռազմավարությունը՝ ուղղված անօդաչու ավիացիոն ուժերի արագ ընդլայնմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև համապատասխան կարևորագույն պետական միջոցառումները։
Իր ելույթում Կիմ Չեն Ընը նաև ընդգծել է երկրի ռազմական հզորության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը՝ հայտարարելով, որ խաղաղությունը կարող է երաշխավորվել միայն ուժով։
«Ուժը խաղաղություն է, իսկ խաղաղությունը երաշխավորվում է միայն ուժով», — հայտարարել է նա՝ հավելելով, որ նույնիսկ հարուստ երկիրը չի կարող խաղաղություն ապահովել միայն փողով։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև նշել է, որ երկիրը կատարում է միջուկային պետության գործառույթները և միաժամանակ հասնում սովորական սպառազինության արագ նորացմանը։ Այս առնչությամբ նա երկրի գիտական շրջանակներին կոչ է արել նշանակալի արդյունքների հասնել անօդաչու ավիացիոն տեխնիկայի և արհեստական բանականության պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում։
Ցուցահանդեսը դիտելիս Կիմ Չեն Ընը կրկին ընդգծել է անօդաչու տեխնոլոգիաների ռազմական նշանակությունը Հյուսիսային Կորեայի զինված ուժերը պատերազմի վարման միտումներին համապատասխանող ժամանակակից բանակի վերածելու համար։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Արհեստական բանականությունՌազմական
Օբյեկտ
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
