Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը նախազգուշացրել է հոկտեմբերի 31-ին նոր անկարգությունների վտանգի մասին

Ֆրանսիա22:23 | հոկտեմբերի 29, 2026Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը նախազգուշացրել է հոկտեմբերի 31-ին նոր անկարգությունների վտանգի մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը նախազգուշացրել է հոկտեմբերի 31-ի երեկոյան և նոյեմբերի 1-ի գիշերը քաղաքներում անկարգությունների բարձր վտանգի մասին։ Պրեֆեկտներին ուղղված իր ուղերձում նա կոչ է արել ուժեղացնել անվտանգության միջոցառումները՝ հաշվի առնելով սոցիալական ցանցերում Հելոուինը նշելու պատրվակով քաղաքների կենտրոններում հավաքվելու բազմաթիվ կոչերը, հաղորդում է BFMTV-ն։
«Սոցիալական ցանցերում հայտնաբերվել են Հելոուինը նշելու պատրվակով քաղաքների կենտրոններում և բոլոր հանրային հրապարակներում հավաքվելու բազմաթիվ կոչեր»,- գրել է նախարարը իշխանությունների տարածքային ներկայացուցիչներին ուղարկված փաստաթղթում։
Նունյեսի գնահատմամբ՝ համացանցում հրապարակված նյութերի վերլուծությունը վկայում է կազմակերպիչների՝ նոր անկարգություններ հրահրելու մտադրության մասին։ Նախարարը նախազգուշացրել է, որ բռնության վտանգը հատկապես բարձր կլինի վաղ երեկոյից մինչև ուշ գիշեր։ Նա պրեֆեկտներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել տեղական ժամանակով 20:00-ից հանրային հրապարակներում հավաքվելու կոչերին, ինչպես նաև ինքնաբուխ երթերի հավանականությանը։
ՆԳՆ ղեկավարը հիշեցրել է հոկտեմբերի 17-ի անկարգությունների մասին։ Թեև հոկտեմբերի 24-ի ցույցերն այդքան ինտենսիվ չեն եղել, երկրի մի շարք շրջաններում բարձր ռիսկ ներկայացնող անձանց կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձեր են արձանագրվել, նշել է նա։
Նունյեսը պրեֆեկտներին մի շարք հանձնարարականներ է տվել հասարակական կարգն ապահովելու վերաբերյալ։ Մասնավորապես, նա կոչ է արել անհրաժեշտ վարչական միջոցներ ձեռնարկել, ներառյալ՝ սահմանափակել կամ արգելել երթերի առանձին երթուղիները, ինչպես նաև թույլտվություններ տրամադրել դիտարկման նպատակով անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար։
Նախարարը պահանջել է ոստիկանության և ժանդարմերիայի ուժեղացված ու արագ արձագանքող ստորաբաժանումներ պատրաստել։ Նա շեշտել է, որ ինքն արդեն հավանություն է տվել անհրաժեշտ վայրերում իրավապահ մարմինների աշխատակիցների հանգստյան օրերի չեղարկմանը՝ ծառայության համար նրանց հասանելիության մակարդակը 75%-ի հասցնելու նպատակով։ Բացի դրանից, իշխանությունները պետք է ուժեղացնեն ցույցերից առաջ իրականացվող ստուգումները, մասնավորապես՝ վտանգավոր առարկաները, դրանց թվում՝ հրատեխնիկական ականանետերը առգրավելու համար։
Նունյեսը միաժամանակ կարգադրել է արագ արձագանքել մարդկանց նկատմամբ լուրջ հարձակումներին և գույքի վնասմանը։ Նա հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել պետական հաստատություններին, առևտրային թաղամասերին և բարձր ռիսկային օբյեկտներին, դրանց թվում՝ զենքի խանութներին։
Միաժամանակ նախարարը շեշտել է, որ հատուկ միջոցների, ներառյալ՝ ռետինե փամփուշտների և լուսաձայնային նռնակների կիրառումը պետք է համաչափ լինի սպառնալիքին և համապատասխանի գործող օրենսդրությանը։ Ըստ նրա՝ նման միջոցների օգտագործման սկզբունքային սահմանափակումներ չեն մտցվում, սակայն դրանց կիրառումը պետք է լինի օրինական և հիմնավորված։
Դեռ շաբաթվա սկզբին Նունյեսը խոստացել էր շաբաթ օրը հասարակական կարգը պահպանելու «չափազանց հզոր» միջոցառումներ ապահովել։ Նախարարը հայտարարել է, որ իշխանություններն ակնկալում են հերթական բարդ օրը։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
ՊատահարներՔաղաքականությունԲողոքներ
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
