Իշխանությունները հրաժարվում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնել․ Տիգրան Աբրահամյան

Հայաստան17:50 | հոկտեմբերի 29, 2026Իշխանությունները հրաժարվում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնել․ Տիգրան Աբրահամյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հայաստանի իշխանությունները հրաժարվում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնել։ Այս մասին հոկտեմբերի 29-ին արցախցիների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Բայց անգամ դա չի զսպում Ադրբեջանին։ Ճիշտ հակառակը՝ նա գնալով ավելի ագրեսիվ է դառնում։ Ադրբեջանի իրագործած ցեղասպանությանն ու դրա տարբեր դրսևորումներին վերաբերող ցանկացած հարցադրում Հայաստանի իշխանություններն ընկալում են որպես ոտնձգություն իրենց «խաղաղության» դեմ։ Մինչդեռ խաղաղությունը երբեք միակողմանի չի լինում», — շեշտել է Աբրահամյանը։
Նախկին պատգամավորն ընդգծել է, որ իշխանությունների գործողությունները չեն սահմանափակվում միայն արցախցիների շահերի ոտնահարմամբ։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների քայլերը թելադրված են Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներով, և գլխավոր հարցն այստեղ ազգային օրակարգի գոյությունն է։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
ՔաղաքականությունՊատերազմական հանցագործություններ
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
