«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

Հայ-ռուսական հարաբերություններ08:32 | հոկտեմբերի 29, 2026«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում<!—>

]—>

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին գրել էինք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրաժեշտ կտա Հայաստանին, 2018-ի ապրիլից պաշտոնավարող դեսպանից ո՛չ Հայաստանի իշխանությունն է գոհ, ո՛չ Ռուսաստանի, համարում են, որ նա իր մեղքի բաժինն ունի, որ Հայաստանում աճում են հակառուսական տրամադրությունները։

ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում․ Ալեքսանդր Վադիմովիչ Ստերնիկը բարձրաստիճան դիվանագետ է, 2012-ից ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրենն է, զբաղվում է Կենտրոնական Ասիայի երկրների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան) հետ հարաբերություններով:

Աշխատել է Նյու Յորքում ՄԱԿ-ի հարցերով ՌԴ ներկայացուցչությունում: 2005-2011 թթ. Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատան ավագ խորհրդական, 2011-2012 թթ.՝ ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Պատմություն

Հայ-ռուսական հարաբերություններ

Տեղադրություն

ՀայաստանՌուսաստան

Թեմա

ՔաղաքականությունՄամուլի տեսություն

Աղբյուրը՝ NEWS.am