«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

Սպառողների իրավունքներ07:47 | հոկտեմբերի 29, 2026«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով<!—>

]—>

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին ամիսներին հանրապետությունով մեկ գնալով ավելի շատ են դառնում դժգոհությունները ՀԷՑ-ի աշխատանքի, կոնկրետ՝ էներգամատակարարման պարբերական ընդհատումների հետ կապված: Սա, նկատենք, ձմռան նախաշեմին: Բաժանորդները հարց են տալիս. եթե հիմա է այդպես, ապա ձմռանն ի՞նչ վիճակ է սպասվում:

Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում, մեր տվյալներով, տարբեր թաղամասերում առնվազն 7-8 անգամ անջատումներ են եղել: Բայց խնդիրը միայն անջատումը չէ: Դրանք, հայտնի է, լինում են, այսպես ասած, «պլանային» և «վթարային»:

Պլանայինի դեպքում կա հստակ ժամանակահատված, սակայն քաղաքացիները դժգոհում են, որ հաճախ նախատեսված, սահմանված ժամից հետո պարբերաբար՝ մեկական ժամով մի քանի անգամ հետաձգվում է էլեկտրաէներգիայի միացումը: Արդյունքում երբեմն պլանային անջատումները նախատեսված 4-5 ժամի փոխարեն հասնում են 9-10 ժամի (առանձին դեպքերում՝ նույնիսկ մինչև 14-15 ժամի):

Վթարայինների դեպքում ընդհանրապես խայտառակ վիճակ է: Մասնավորաբար, մեզ դիմած բազմաթիվ քաղաքացիներ նշում են, որ ժամերով հոսանքի անջատումից հետո սկսվում է յուրատեսակ «էլեկտրաթարթման» գործընթաց: Ինչի՞ մասին է խոսքը: Բանն այն է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումից կարճ ժամանակ անց նորից «հոսանքները տանում են»: Հետո նորից՝ միացում, անջատում, այդպես՝ մի քանի անգամ: Սա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի միացումը կատարվում է՝ վթարը լիարժեք չվերականգնած կամ թերի վերականգնած:

Այս ամենի արդյունքում մարդկանց էլեկտրական սարքավորումները շարքից դուրս են գալիս: Մարդիկ բողոքներ են ներկայացնում, բայց որևէ արդյունքի չեն հասնում: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում մի քանի փաստաբաններ հանդես են գալու քաղաքացիների աջակցության նախաձեռնությամբ, որպեսզի տուժած քաղաքացիներին օգնեն դատական կարգով ՀԷՑ-ից ստանալ փոխհատուցումներ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Թեմա

Սպառողների իրավունքներԷլեկտրաէներգիաԷլեկտրաէներգիայի անջատումՄամուլի տեսություն

Կազմակերպություն

Հայաստանի էլեկտրական ցանցեր

Աղբյուրը՝ NEWS.am