Գյումրիում Նիկոլը քաղաքապետարան է մուտքագրել բաց հարթակում ընդդիմախոսներին հայհոյող անգրագետ և քաղաքականապես տգետ մի զանգվածի․ Ռուբեն Մխիթարյան

mycollages-1-17-770x-1540x-770x_

«Փաստինֆո»-ն զրուցել է Գյումրիի համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի հետ։

 Պարոն Մխիթարյան, Ձեր նկատմամբ նախորդ մի քանի օրերին ակնհայտ արշավ է իրականացվում, ե՞րբ են սկսվել, այդ արշավներն ու հետապնդումները, Ձեր առաջադրումից հետո, թե՞ Սարիկ Մինասյանի  ստի բացահայտումից հետո, որ եթե քաղաքում հաղթի ընդդիմադիր թեկնածուն՝ Փաշինյանը համայնքին փող չի տա։ Ինչո՞վ եք պայմանավորում հատկապես Ձեր նկատմամբ հետապնդումները։

– Այն, ինչ տեղի է ունեցել ուղղակի փաստում է իշխող ուժի վախը Գյումրիի ընտրություններում իրենց շանսերի վերաբերյալ, ինչպես և նախորդ յոթ տարիների իմ քննադատական փաստագրական ֆիլմերի դեպքում նրանց կողմից ոչ մի բովանդակային հերքում իմ հիմնավորումներին չի հնչել, այլ ուղղակի լսվել է անասնական ոռնոց և ֆեյքային գրոհ, ինչին վաղուց արդեն սովոր եմ թե ես, թե հայ ժողովուդը: ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են: Հատիկ առ հատիկ, ինչպես սիրում է ասել իրենց «շուշա թրաշ հոգևոր հովիվը», ես բացահայտելու եմ ամբողջ սուտը ու կեղծիքը, որի շուրջ կառուցում է իր ուղին ՔՊ-ի ԺՊ-ն:

– Դուք հայտարարել էիք, որ Գյումրու քաղաքապետարանում քրեական ենթամշակույթի տարրեր են ի հայտ գալիս ու հենց իշխանական թեկնածուի թիմում, ահաբեկումներն ինչո՞վ են դրսևորվել։

– Իմ կարճ քննադատական ֆիլմ բացահայտումից հետո Գյումրիի քաղաքապետարանի որոշ նորահայտ աշխատակիցներ, որոնք իդենտիֆիկացված ՔՊ-ի ԺՊ-ի մերձավոր շրջապատից են, նույնաբովանդակ հայհոյախառն հրապարակումներով հանդես եկան ֆեյսբուքյան իրենց էջերում, որտեղ գուժում էին, թե իմ վերջը լավ չի լինելու: Այսինքն, Գյումրիում՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաքում, Նիկոլը հենց հիմա քաղաքապետարան է մուտքագրել բաց հարթակում ընդդիմախոսներին հայհոյող անգրագետ և քաղաքականապես տգետ մի զանգվածի, որը հանդիսանում է Սարիկի հենարանը այս ընտրություններում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։