Որքան ճակատում բարդանում է վիճակը, այնքան ավելի դաժան հարձակումներ է կատարում Կիևը. Պուտին

Որքան ճակատում բարդանում է վիճակը, այնքան ավելի դաժան հարձակումներ է կատարում Կիևը. Պուտին

Որքան դժվար է իրավիճակը առաջնագծում Ուկրաինայի համար, այնքան ավելի դաժան են Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացվող հարձակումները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Միասնական Ռուսաստան»-ի համագումարում։

«Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Եվ որքան դժվար է իրավիճակը առաջնագծում թշնամու համար, այնքան ավելի դաժան և բարբարոսական են Կիևի ռեժիմի կողմից իրականացվող հարձակումները», – ասել է նա։

Ըստ Պուտինի, այժմ շատ բան կախված է ռուս զինվորներից և սպաներից, «բոլոր նրանցից, ովքեր բարեխղճորեն աշխատում են իրենց դիրքերում՝ հաղթանակին նպաստելու համար». «Ես վստահ եմ, որ մեր զինվորները մեզ չեն հիասթափեցնի»։

«Հաղթանակը մերը կլինի», – ընդգծել է նա։

Աղբյուր՝ 24News.am