Թրամփը կրկին Հորմուզի նեղուցն անվանել է «ամերիկյան տարածք»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը համարում է Միացյալ Նահանգների տարածք։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանին չի կարելի թույլ տալ ունենալ միջուկային զենք։
Նրա խոսքով՝ հակառակ դեպքում «շատ վատ բաներ տեղի կունենան»։ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ը միջամտել է և կանգնեցրել Իրանի միջուկային ծրագիրը՝ ընդգծելով, որ Թեհրանը «երբեք չի ունենա միջուկային զենք»։
Աղբյուր՝ 24News.am
