Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցն ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դեռեւս 2022 թվականին հայց էր ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի:
Ներկայացված հայցով պահանջում էր պարտավորեցնել՝ հրապարակայնորեն հերքել Հակոբյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտչական արտահայտությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հատուցել զրպարտությամբ եւ վիրավորանքով պատճառված ոչ նյութական վնասը։
Հակոբյանը մասնավորապես վիրավորվել էր Քոչարյանի «մատադոր» բառից: Տեղեկացանք, որ չորս տարվա քննությունից հետո առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ մերժել է Հակոբյանի հայցը, իսկ դատաքննությունը տարիներով ձգվել է պատասխանող կողմի՝ Անդրանիկ Քոչարյանի կողմից դատավորներին պարբերաբար բացարկ հայտնելու հետեւանքով:
Աղբյուր՝ 24News.am
