ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արել

ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կոչ են արել արագ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Բրազիլիայի առաջնորդի մամուլի ծառայությունը՝ Սպիտակ տան ղեկավարի հետ հեռախոսազրույցից հետո։

«Նախագահներն ընդգծել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գրեթե հինգ տարի շարունակվող հակամարտության բանակցային լուծում գտնելու անհապաղ անհրաժեշտությունը», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ 24News.am