Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզում անվտանգության հարցերը

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային օրակարգը և Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Սուլթանության արտաքին գործերի նախարարությունը։
«Կողմերը ընդգծել են խորհրդակցությունների շարունակման կարևորությունը՝ գործնական համաձայնությունների հասնելու համար, որոնք կնպաստեն նավարկության ազատության վերականգնմանը և պահպանմանը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը», – ասվում է Օմանի լրատվական գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ։
Աղբյուր՝ 24News.am
