Հայր Ռուբենը երեխաների հետ խոսել է Հայրենիքի, Եկեղեցու և ընտանիքի հանդեպ սիրո մասին

Հայր Ռուբենը երեխաների հետ խոսել է Հայրենիքի, Եկեղեցու և ընտանիքի հանդեպ սիրո մասին

Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր-բակային ճամբարի 4-րդ օրը նշանակալի էր երեխաների համար։ Եկեղեցու հոգևոր հովվի հրավերով մանուկներին ու պատանիներին այցելեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Սրբազան Հայրը, ջերմորեն ողջունելով մասնակիցներին, անցկացրեց օրվա հոգևոր զրույցը։ Նա անդրադարձավ միասնության, համերաշխության և ընկերասիրության, ինչպես նաև Հայրենիքի, Եկեղեցու ու ընտանիքի հանդեպ սիրո կարևորությանը՝ առանձնակի ընդգծելով մայրենի լեզվին լավ տիրապետելու անհրաժեշտությունը։

Այնուհետև Սրբազան Հայրը հետևեց առաջին բուժօգնության գործնական դասընթացին, իսկ օրվա ավարտին ունկնդրեց երեխաների կողմից ճամբարի ընթացքում սովորած աղոթքներն ու հոգևոր երգերը։

Աղբյուր՝ 24News.am