Խոշոր հրդեհ է բռնկվել Արարատի մարզում

Խոշոր հրդեհ է բռնկվել Արարատի մարզում

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի բակում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել մոտ 2500 հակ խոտի դեզում։

Մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել են տան տերն ու հարևանները։

Այս պահին արդեն հրշեջներն աշխատում են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Աղբյուր՝ 24News.am