Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան

Օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհին, Զովունի բնակավայրի վարչական տարածքում բախվել են 38-ամյա Կարեն Գ․-ի վարած «JAC» մակնիշի և 62-ամյա Արթուր Ա․-ի վարած «Honda CR-V» մակնիշի  ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է 29-ամյա Բաղդասար Բ․-ի վարած, կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով վարորդներից Արթուր Ա․-ն և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Աղբյուր՝ 24News.am