Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ուզբեկստանի հարաբերությունները հասել են դաշնակցային մակարդակի

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ուզբեկստանի հարաբերությունները հասել են դաշնակցային մակարդակի

Ադրբեջանի և Ուզբեկստանի հարաբերությունները վերջին տարիներին հասել են դաշնակցային հարաբերությունների մակարդակի և ընդգրկում են քաղաքական, տնտեսական, ներդրումային, էներգետիկ, տրանսպորտային ու հումանիտար ոլորտները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ուզբեկստանի ազգային տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ալիևը նշել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում երկու երկրների միջև բարձր մակարդակով իրականացվել է 15 փոխադարձ այց։

Աղբյուր՝ 24News.am