Կոռուպցիան՝ պոզով-պոչով կենդանին, մտել ա ՔՊ-ի շարքերն ու դուրս չի գալիս. Մեսրոպ Մանուկյան

Կոռուպցիան՝ պոզով-պոչով կենդանին, մտել ա ՔՊ-ի շարքերն ու դուրս չի գալիս. Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
«Տիկին Մարիա Կարապետյան, հիմա ասեմ, թե ինչ է կոռուպցիան, այդ կենդանին, որը մտել է ՔՊ-ի շարքերը և դուրս չի գալիս։ Օրինակ՝ Երևան քաղաքը հայտարարում է մրցույթ ավտոբուսներ ձեռք բերելու համար: Մասնակցում է մի ընկերություն, գալիս են ավտոբուսները ու պարզվում է, որ այս 150 ավտոբուսների երկու նստարանը պակաս է, չկա։ Փոխանակ ասեն՝ դու ո՞վ ես, որ մեր հարկատուների փողը վերցրել կերել ես, երկու նստարան պակաս ես արտադրել։ Դրանից հետ հարցը գնում է կառավարության չզեկուցվող հարցերի հետ, ասում են ամեն ինչը թույն էր, նստում է Երևան քաղաքի բյուջեին, սա կոռուպցիայի դրսևորում է, դրա դիմաց պիտի մեկը դատվեր, ավել տված փողը հետ վերցներ, ոչ էնա եղել, ոչ էն»,- ասաց Մանուկյանը։
Աղբյուր՝ 24News.am
