Ճամբարակում զինվորներին վրաերթի ենթարկած վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ճամբարակում զինվորներին վրաերթի ենթարկած վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ճամբարակում զինծառայողներին վրաերթի ենթարկած վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին 24News-ին հայտնում են Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից մասնավորապես հայտնել են․ «Զինծառայողներին վրաերթի ենթարկած վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։

Աղբյուր՝ 24News.am