«От Мартина»–ի պաղպաղակները տեղափոխող JAC ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա վիրավոր

«От Мартина»–ի պաղպաղակները տեղափոխող JAC ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում «JAC» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ցուցանակին ապա հողաթմբերին և հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան «От Мартина» ընկերության պաղպաղակներ էր տեղափոխում, վիրավորն էլ վարորդ-առաքիչ է։

Աղբյուր՝ Hayastan.news