Ռուսաստանը բաց է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հնարավորության համար

Ռուսաստանը բաց է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հնարավորության համար

Ռուսաստանը պատրաստ է քննարկել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, սակայն ներկայում այդ հարցը օրակարգում չկա։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դիվանագիտական շփումների վերականգնման նախաձեռնությունը պետք է գա Վրաստանից։ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման ողբերգական ժառանգության մասն է»,- ասել է Զախարովան։

Աղբյուր՝ 24News.am