Զապորոժիեի ԱԷԿ-ում հայտնել են ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցի հետաձգման մասին

Զապորոժիեի ԱԷԿ-ում հայտնել են ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցի հետաձգման մասին

Զապորոժիեի ատոմակայանի գլխավոր տնօրեն Յուրի Չեռնիչուկը հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կայան կայցելի ավելի ուշ։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը խոչընդոտում են դիզելային գեներատորների համար անհրաժեշտ վառելիքի մատակարարմանը։ Այդ գեներատորներն անհրաժեշտ են կայանի աշխատանքը արտաքին էլեկտրամատակարարման կորստի դեպքում ապահովելու համար։

Չեռնիչուկը նշել է, որ այսօր առավոտյան արտաքին էլեկտրամատակարարման աղբյուրների անջատումից հետո ատոմակայանը գտնվում է անվտանգ վիճակում, իսկ կայանի բոլոր պարամետրերը վերահսկողության տակ են։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Գրոսիի՝ օգոստոսի 20-21-ը Զապորոժիեի ԱԷԿ և Էներգոդար կատարելիք այցը խափանվել է Ուկրաինայի կողմից։

Այցը նախատեսված էր կայանում աշխատող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների առաքելության հերթական ռոտացիայի շրջանակում։

Աղբյուր՝ 24News.am