Բելգիայի արևելքում գտնվող բնական արգելոցում բռնկված հրդեհը տեղայնացվել է

Բելգիայի արևելքում գտնվող բնական արգելոցում բռնկված հրդեհը տեղայնացվել է

Բելգիայի արևելքում գտնվող «Հայ Ֆենս» բնական արգելոցում մեկ շաբաթ շարունակ մոլեգնող անտառային խոշոր հրդեհը տեղայնացվել է։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ կրակը վերահսկողության տակ է և այլևս չի տարածվի, եթե եղանակային պայմաններում կտրուկ փոփոխություն տեղի չունենան։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Հանգստյան օրերին հրդեհի տարածքը գերազանցել էր 3000 հեկտարը՝ կրակի բաժին դարձնելով տորֆավայրերի, սոճու անտառների և արշավային արահետների ընդարձակ հատվածներ։ Հրշեջներին հաջողվեց հընթացս վերահսկողության տակ առնել բազմաթիվ նոր օջախներ՝ աշխատելով ուժեղ և պոռթկուն քամիների պայմաններում, որոնք բարձր ջերմաստիճանի հետ համակցվելով՝ փոքր պտտահողմ էին առաջացրել արգելոցի տարածքից դուրս։

Աղբյուր՝ 24News.am