Եվրոպայի պատանիների և Մ15 առաջնություն․ Քրիստինե Բաբայանի արդյունքը

Մրցումային առաջին օրը հայկական պատվիրակությունից պայքարի մեջ է մտել 45 կգ քաշային Քրիստինե Բաբայանը։
Պոկում վարժությունում հայ ծանրորդուհին հաջողությամբ գլխավերևում է պահել 53 և ապա 56 կգ կշռող ծանրաձողերը՝ այս մրցաձևում գրավելով 5-րդ տեղը։
Հրում վարժությունում Բաբայանը գլխավերևում պահել է 68 կգ՝ կրկին արձանագրելով 5-րդ ցուցանիշը։
Այսպիսով, երկամարտի 124 կգ արդյունքով Քրիստինե Բաբայանը Եվրոպայի այս առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ եզրափակելով մրցաշարի լավագույն հնգյակը:
Աղբյուր՝ 24News.am
