Գողություն կատարած անձը ձերբակալվել է. 50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է

Գողություն կատարած անձը ձերբակալվել է. 50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է

Օգոստոսի 14-ի ժամը 11․45-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց գողության վերաբերյալ․ մայրաքաղաքի «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի պահեստից տարել էին զարդեղենով ճամպրուկ։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները շտապ մեկնեցին դեպքի վայր։ Պարզվեց, որ ժամը 9․35-ից 9․45-ն ընկած ժամանակահատվածում պահեստից գողացել էին 50 հազար դոլար արժողության արծաթե զարդեր։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանները պարզեցին, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Ներքին Չարբախի 43-ամյա բնակիչը, որն էլ, ահազանգից ժամեր անց՝ ժամը 17․10-ին հայտնաբերվեց իր տան մոտ, ձերբակալվեց և գողացված ճամպրուկով հանդերձ տեղափոխվեց վարչություն։

Նախաքննությունը շարունակվում է։

Աղբյուր՝ 24News.am