Քննարկվել է Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հին Երևան և Ֆիրդուսի 33–րդ թաղամասի քաղաքաշինական ծրագրերի ուղղությամբ իրականացված աշխատանքներին և առկա իրավիճակին։ Մանրամասներ են ներկայացվել կառուցապատման, օտարման գործընթացների, չիրացված գույքերի հետ կապված խնդիրների վերաբերյալ։
Այս համատեքստում, քննարկվել են ծրագրերն ավարտին հասցնելուն ուղղված հնարավոր քայլերն ու գործողությունները։
Վարչապետն ընդգծել է երկու խոշոր քաղաքաշինական ծրագրերն ավարտին հասցնելու կարևորությունը և պատասխանատուներին հանձնարարել շարունակել աշխատանքները՝ այսօրվա քննարկման արդյունքներով ընդունված որոշումների հիման վրա։
Աղբյուր՝ 24News.am
