Դատարանը թույլ տվեց Սերժ Սարգսյանին չմասնակցել առաջիկա դատական նիստերին

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը:
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց որպեսզի դատաքննությունն անցկացվի առանց Սերժ Սարգսյանի:
Դատավորը բավարարեց միջնորդությունը: Նմանատիպ միջնորդություն ներկայացրեց նաև մեղադրյալ Վալերի Գրիգորյանի պաշտպանը և մեղադրյալ Ալեքսան Ալեքսանյանի պաշտպանը: Երկու միջնորդություններն են դատավորը բավարարեց:
Ըստ էության՝ այս գործով դատավարությունները կանցկացվեն առանց մեղադրյալների, բայց եթե դատարանը գտնի, որ ինչ-որ փուլում նրանց ներկայությունը պարտադիր է, ապա նրանք պետք է ներկայանան դատարան:
Նիստ ավարտվեց, հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին ժամը 14:30-ին։
Աղբյուր՝ 24News.am
