Կոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը

Կոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թյուրքերի հետ։

Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները։

Կողմերը քննարկել են նաև համատեղ տարածաշրջանային նախագծերը և առևտրատնտեսական կապերի ամրապնդման կարևորությունը։ Այս համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։

Աղբյուր՝ 24News.am