Թրամփի «տնտեսական պատերազմը» ԱՄՆ-ին ավելի շատ պարտություններ կբերի. Արաղչի

Թրամփի «տնտեսական պատերազմը» ԱՄՆ-ին ավելի շատ պարտություններ կբերի. Արաղչի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ Իրանի դեմ ուղղված «կործանարար» տնտեսական գործողությունը Սպիտակ տան՝ Միացյալ Նահանգներում առկա ճգնաժամից ուշադրությունը շեղելու փորձ է։

Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

«Այսպես կոչված տնտեսական «D օրը» փորձ է՝ ուշադրությունը շեղելու ԱՄՆ-ի սեփական ճգնաժամից՝ աննախադեպ պարտքից և տոկոսային ծախսերի կտրուկ աճից», — գրել է նա։

Նախարարը նշել է, որ ԱՄՆ վարչակազմի ձախողված քաղաքականության ուժեղացումը միայն կհանգեցնի նոր պարտությունների և իրանցիների շրջանում թշնամանքի հետագա աճի։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի «տնտեսական ահաբեկչությունը» սպառնալիք է համաշխարհային տնտեսության և ամբողջ աշխարհի երկրների ինքնիշխանության համար։

Աղբյուր՝ 24News.am